ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հանդիպել է Ստոլտենբերգի օգնականի հետ
ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հանդիպել է Ստոլտենբերգի օգնականի հետ
10:47     25 02 2023    
ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի պաշտպանական ներդրումների գծով օգնական Վենդի Գիլմորի հետ։

Այս մասին Ջաֆար Հուսեյնզադեն գրել է Twitter-ում, հայտնում է Zinvor.info-ն։

«Մենք լավ քննարկումներ ունեցանք ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության, Արևելքի և Արևմուտքի հարաբերություններում Ադրբեջանի դերի, ինչպես նաև մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- նշել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Ադրբեջան  


Լրահոս