Մոսկվան Երևանին ու Բաքվին օգնում է խաղաղության պայմանագրի մշակման հարցում. ՌԴ ԱԳ փոխնախարար
 Մոսկվան Երևանին ու Բաքվին օգնում է խաղաղության պայմանագրի մշակման հարցում.  ՌԴ ԱԳ փոխնախարար
09:29     24 02 2023    
Ռուսական կողմը հետևողական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կետերի մշակման հարցում։

Այդ մասին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Ռուսաստանը նպատակաուղղված ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», - ասել է նա։

Գալուզինը պարզաբանել է, որ դրանց հիմքում են բարձր մակարդակով՝ 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջությունը, որոնք նախատեսում են առաջնահերթ մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ երկու երկրների միջև տրանսպորտային կապերի բացումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս