ԻՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Ադրբեջանին Խոջալուի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
 ԻՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Ադրբեջանին Խոջալուի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
10:40     22 02 2023    
Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար Հուսեյն Բրահիմ Թահան իր ցավակցությունն է հայտնել Ադրբեջանին Խոջալուի ցեղասպանության 31-րդ տարելիցի կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԻՀԿ-ի թվիթերյան էջում։

«Ադրբեջանի Հանրապետության Խոջալու քաղաքում իրագործված ցեղասպանության 31-րդ տարելիցի կապակցությամբ ԻՀԿ գլխավոր քարտուղար Հուսեյն Բրահիմ Թահան ցավակցություն է հայտնում 1992 թվականին այս ջարդերի ժամանակ զոհվածների կապակցությամբ։

Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Խոջալուի ցեղասպանությունը Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի տարածքների անօրինական օկուպացիայի արդյունք էր։

Նա անդրադարձել է 2013 թվականին Կահիրեում կայացած Իսլամական գագաթնաժողովի 12-րդ նստաշրջանում ընդունված Կահիրեի եզրափակիչ կոմյունիկեին և երկրների ղեկավարների 48-րդ նստաշրջանում ընդունված «Համերաշխություն 1992 թվականի Խոջալուի ցեղասպանության զոհերի հետ» բանաձևին, որտեղ Խոջալու քաղաքում խաղաղ ադրբեջանական բնակչության նկատմամբ իրականացված զանգվածային վայրագությունները գնահատվել են որպես ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և ցեղասպանություն»:
Zinvor.info

Հեշթեգներ. ԻՀԿ   Ադրբեջան  


Լրահոս