Չավուշօղլուն և Բլինկենը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
 Չավուշօղլուն և Բլինկենը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
15:02     20 02 2023    
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին նախարարն ասել է Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Վերջերս և՛ ես, և՛ Էնթոնին [Բլինկենը], կապի մեջ ենք եղել ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ Մեր նպատակը Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության հասնելն է։ Այդ ուղղությամբ ջանքերը կշարունակվեն»,- վստահեցրել է թուրք նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Բլինկեն  


Լրահոս