Հաշմանդամության կարգավիճակ է ստացել Հայրենական պատերազմի ավելի քան 3,7 հազար մասնակից
Հաշմանդամության կարգավիճակ է ստացել Հայրենական պատերազմի ավելի քան 3,7 հազար մասնակից
15:30     17 02 2023    
Հայրենական պատերազմից հետո հաշմանդամության կարգավիճակ է ստացել պատերազմի 3 780 մասնակից:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությանը կից Բժշկասոցիալական փորձաքննության և ռեաբիլիտացիայի պետական գործակալության նախագահ Անար Բայրամովը։

«Հաշմանդամության հետ կապված կրկին դիմելու հնարավորություն կա։ Եթե հաշմանդամություն ունեցող անձանց առողջական վիճակի փոփոխություններ լինեն, ապա կարող են նորից դիմել»,- ընդգծել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հաշմանդամություն   Ադրբեջան  


Լրահոս