Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ
 Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ
10:08     17 02 2023    
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ հերթական ճեպազրույցում պատասխանել է լրագրողների հարցերին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքին հղումով, Պատելին հարցրել են, թե արդյոք Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն կմիանա պետքարտուղար Բլինկենի՝ Մյունխեն այցին։

«Ես վստահ չեմ նրա կոնկրետ ճամփորդությունների մասին: Խաղաղությունը Հարավային Կովկասում այն է, ինչի ուղղությամբ մեր վարչակազմը շարունակում է աշխատել։ Դրան մեծ ուշադրություն է դարձնում նաև ինքը՝ պետքարտուղարը։ Ուստի մենք ողջունում ենք ցանկացած ջանք, որը կօգնի մեզ հասնել կայուն խաղաղության: Այդուհանդերձ, ես ոչ մի տեղեկություն չունեմ Բոնոյի ուղևորության կամ որևէ այլ բանի մասին, որի մասին կարելի էր նախապես հայտարարել»,- ասել է Պատելը։
Zinvor.info

Հեշթեգներ. Պետդեպարտամենտ   ԱՄՆ  


Լրահոս