Հայտնի է դարձել Ադրբեջանի կողմից Թուրքիային տրամադրված մարդասիրական օգնության չափը
 Հայտնի է դարձել Ադրբեջանի կողմից Թուրքիային տրամադրված մարդասիրական օգնության չափը
17:01     14 02 2023    
Հայտնի է դարձել Ադրբեջանի կողմից Թուրքիային ցուցաբերված մարդասիրական օգնության չափը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին։

Նրա խոսքով, բեռնատարներով և ինքնաթիռներով Ադրբեջանից աղետի գոտի է հասցվել 5624 վրան. «Դրանց թվում կան 30 հոգու համար նախատեսված մեծ վրաններ։ Բացի այդ, ուղարկվել է ավելի քան 1200 գեներատոր, 6240 ջեռուցիչ, 737 տոննա սննդամթերք, 401 տոննա դեղորայք»։

Դեսպանը նաև դիմել է Թուրքիային օգնել ցանկացողներին. «Խնդրում եմ այլևս հագուստ չուղարկել, քանի որ մեծ քանակությամբ հագուստ է հավաքվել և սկսվել է դրանց բաշխումը։ Օգնել ցանկացողները կարող են վրաններ, գեներատորներ ուղարկել»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս