Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանը չարաշահում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները
  Ադրբեջանի ԱԳՆ.  Հայաստանը չարաշահում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները
11:01     13 02 2023    
Հայաստանը չարաշահում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարությանը, թե իբր Ադրբեջանը անտեսել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ մանդատատերերի նամակը, Հաջիզադեն նշել է, որ հայկական կողմի այս հայտարարությունը երկրի կեղծավորության ևս մեկ օրինակ է, որը. տասնամյակներ շարունակ վարում է ագրեսիվ քաղաքականություն՝ ոտնահարելով շուրջ մեկ միլիոն ադրբեջանցիների հիմնական իրավունքները, իրագործել է բազմաթիվ ռազմական հանցագործություններ և զանգվածային խոշտանգումներ զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ։

«Ցավոք, այս նպատակների համար Հայաստանը հիմա չարաշահում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները, այդ թվում՝ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, պայմանագրային մարմինները և մանդատատերերը, և իրականացնում է կեղծ քարոզչություն։ Հայկական կողմը խեղաթյուրված ձևով օգտագործում է ՄԱԿ-ի մանդատերերի հերթական հարցումը Ադրբեջանին. Դրանով Երևանը ցանկանում է կոծկել Հայաստանի կողմից Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ իրականացված ռազմական հանցագործությունները և շեղել միջազգային հանրության ուշադրությունը»,- ասել է նա։

Հաջիզադեն ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ լրջորեն է վերաբերվել իր միջազգային պարտավորություններին և, այս համատեքստում, հավատարիմ է իր պարտավորություններին, որոնք բխում են միջազգային կոնվենցիաներից և միջազգային մարդասիրական իրավունքից։

«Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը հետաքննում է ռազմական գործողությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի խախտման վերաբերյալ որոշ հաստատումներ և իր միջազգային պարտավորությունների շրջանակում պատասխանում է համապատասխան հարցումներին»,- ասել է նա։

Ինչպես նշել է Հաջիզադեն, ԱՀ զինվորական դատախազությունը բազմակողմանի հետաքննություն է սկսել՝ պարզելու անցյալ տարվա սեպտեմբերին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերի իսկությունը, երբ կանխվել էր Հայաստանի սադրանքը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս