Աղդամում օգնություն են հավաքվում Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար
 Աղդամում օգնություն են հավաքվում Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար
11:20     11 02 2023    
Աղդամի շրջանի բնակիչները մարդասիրական օգնություն են հավաքում Թուրքիայում ավերիչ երկրաշարժից տուժածներին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ մարդասիրական օգնությունը տեսակավորվում և փաթեթավորվում է Գուզանլը ավանի Օլիմպիական մարզահամալիրում։

Հավաքագրված օգնությունը հիմնականում բաղկացած է ձմեռային հագուստից, անկողնային սպիտակեղենից, սննդից։

Աղդամում օգնության հավաքագրման արշավը շարունակվում է արդեն երեք օր, արդեն Թուրքիա է ճանապարհվել մարդասիրական օգնությամբ 2 բեռնատար:
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդամ   Ադրբեջան  


Լրահոս