Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը The Times-ին տված հարցազրույցում խոսել է Խանքենդի-Լաչին ճանապարհի ակցիայի մասին
 Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը The Times-ին տված հարցազրույցում խոսել է Խանքենդի-Լաչին ճանապարհի ակցիայի մասին
11:40     10 02 2023    
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը Թագավորության ազդեցիկ ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է Խանքենդի-Լաչին ճանապարհին անցկացվող ակցիայի մասին, ինչպես նաև անդրադարձել է այլ թեմաներին։

Այդ մասին Zinvor.info-յին հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։

Ի պատասխան հաղորդավար Լյուսի Ֆիշերի հարցին, թե որն է Խանքենդի-Լաչին ճանապարհին ակցիայի նպատակը՝ դեսպանը նշել է, որ էկոակտիվիստների հիմնական պահանջն է դադարեցնել ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործումը:

Էլին Սուլեյմանովն արձանագրել է, որ ճանապարհն օգտագործվում է ոչ թե մարդասիրական նպատակներով, այլ հիմնականում ականների և զինամթերքի տեղափոխման համար, և Խանքենդիում դեռ ավելի քան 10000 հայ զինվոր կա, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրին։

Դիվանագետը նշել է, որ ցուցարարները ոչ մի վտանգ չեն ներկայացնում, իսկ այն փաստը, որ շաբաթվա ընթացքում հարյուրավոր մեքենաներ առանց որևէ խոչընդոտի անցնում են այս ճանապարհով, ակնհայտորեն վկայում է, որ որևէ շրջափակում չկա։
Zinvor.info

Հեշթեգներ. Մեծ-Բրիտանիա   Ադրբեջան  


Լրահոս