Պետական ծառայություն. Ազատագրված տարածքներում անցկացվել է 14000 անշարժ գույքի գույքագրում
 Պետական ծառայություն.  Ազատագրված տարածքներում անցկացվել է 14000 անշարժ գույքի գույքագրում
18:42     09 02 2023    
Ազատագրված տարածքներում իրականացվել է 14000 անշարժ գույքի գույքագրում։

Այս մասին 2022 թվականի արդյունքներին և առաջիկա անելիքներին նվիրված մամուլի ասուլիսում ասել է՝ Տնտեսության նախարարությանն առընթեր Գույքի հարցերով պետական ծառայության ղեկավար Մեթին Էյնուլլաևը, հայտնում է Zinvor.info-ն։

Նրա խոսքով, անցած տարվա սեպտեմբերին Լաչինում և հարակից 7 գյուղերում գրանցվել է մոտ 1400 անշարժ գույքի օբյեկտ: «Հաշվետու ժամանակահատվածում Գյուղատնտեսության նախարարությունից պետական ծառայությունը ստացել է 19 դիմում՝ 6668,26 հա մակերեսով հողամասերի վարձակալության համաձայնություն տալու հետ կապված։

Անցած տարի Քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեն 189 օբյեկտի (1176,84 հա) 89 հայտ է ստացել՝ կապված հողամասերի հատկացման վերաբերյալ եզրակացության տրամադրման հետ։ Նախորդ ժամանակաշրջաններում ստացված հայտերի հետ միասին դրական պատասխան է տրվել 201 օբյեկտի վերաբերյալ (4544,67 հա)»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ազատագրված-տարածքներ   Ադրբեջան  


Լրահոս