Բաքվից Թուրքիա է ուղևորվել մարդասիրական օգնությամբ ևս 20 բեռնատար
 Բաքվից Թուրքիա է ուղևորվել մարդասիրական օգնությամբ ևս 20 բեռնատար
12:49     09 02 2023    
Բաքվից փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից տուժած Թուրքիայի շրջաններ է ուղևորվել մարդասիրական օգնությամբ ևս 20 բեռնատար, որոնք հավաքվել էին այս դժվարին պահին եղբայր թուրք ժողովրդին աջակցելու արշավի շրջանակներում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հումանիտար բեռով ավտոշարասյան ճանապարհելու արարողությանը մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջահիդ Բաղչին։

Արագ և անխոչընդոտ տեղաշարժ ապահովելու համար դեպի սահման ավտոշարասյունը ուղեկցվելու է ԱՀ ՆԳՆ պետական ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենաներով։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս