Այխան Հաջիզադե. Իրանի ոստիկանությունը որևէ միջոց չի ձեռնարկել դեսպանատան վրա հարձակումը կանխելու համար
  Այխան Հաջիզադե.  Իրանի ոստիկանությունը որևէ միջոց չի ձեռնարկել դեսպանատան վրա հարձակումը կանխելու համար
17:21     06 02 2023    
«Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման ժամանակ՝ Իրանի ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկել ահաբեկչին վնասազերծելու համար։ Չնայած ահաբեկչի՝ մեր դեսպանատուն ներթափանցելու բազմիցս փորձերին, Իրանի ոստիկանությունը չի կանխել այս ահաբեկչական ակտը»։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին լրագրողների համար ճեպազրույցում ասել է՝ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ Նա նշել է, որ երբ ինքնաձիգով, ատրճանակով և Մոլոտովի կոկտեյլով զինված ահաբեկիչը հասկացել է, որ նրա փորձը ձախողվել է, կրակ է բացել այն հարկի բնակարանների պատուհանների վրա, որտեղ ապրում են դեսպանատան աշխատակիցների ընտանիքները։ «Հետո փորձել է այրել մեր դեսպանատան մեքենան։

Դրանից հետո անհայտ անձը դուրս է եկել մեքենայից, որով ժամանել է ահաբեկիչը՝ իր հետ տանելով որոշ իրեր։ Այս բոլոր գործոնները ևս մեկ անգամ ապացուցում են, որ դա կանխամտածված ահաբեկչական գործողություն էր»,- հայտարարել է Ա.Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս