Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային
 Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային
10:02     06 02 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) իր ցավակցությունն է հայտնել թուրքական կողմին՝ ՃՏՊ հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ համապատասխան հրապարակումը զետեղվել է ԱԳՆ-ի թվիթերյան էջում։

«Խորապես վշտացած ենք եղբայրական Թուրքիայի Դիարբեքիր նահանգից Բոդրում ուղևորվող մարդատար ավտոբուսի վթարի լուրից, որի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 35-ը։ Թող Ամենազորը լուսավորի զոհվածների հոգիները, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Ադրբեջանը միշտ կանգնած է եղբայրական Թուրքիայի կողքին»,- ասվում է հաղորդագրությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս