Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն այցելել է Թեհրանում դեսպանատան վրա հարձակումից տուժածներին
 Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն այցելել է Թեհրանում դեսպանատան վրա հարձակումից տուժածներին
09:38     06 02 2023    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը բուժհաստատությունում այցելել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ վիրավորված Վասիֆ Թաղիևին և Մահիր Իմանովին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հաղորդվում է արտաքին քաղաքական գերատեսչության Twitter-ի էջում։

Ջեյհուն Բայրամովը շուտափույթ ապաքինում է մաղթել աշխատակիցներին։

Նշվում է, որ վիրավորների վիճակը գնահատվում է բավարար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս