«Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը». Լավրով
 «Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը».  Լավրով
15:14     02 02 2023    
Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է, և եթե Հայաստանը նախկինի պես հետաքրքրված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

«Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են Կովկասում իրավիճակի կայունացման ուղիներ փնտրել, ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է օգնել։ Անցյալ տարվա սեպտեմբերին, երբ լարվածությունն աճեց, 2 կողմից մոտ 300 մարդ զոհվեց, մենք անմիջապես խումբ ուղարկեցինք։ Մենք ստացանք Հայաստանի խնդրանքը, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը փորձագետների հատուկ առաքելությամբ մեկնեց սահման և իր հետ բերեց ՀԱՊԿ-ի ծավալման պլանը Հայաստանի այն մասերում, որը սահմանակից է Ադրբեջանին։ Այդ ծրագիրը վաղուց էր պատրաստ, բայց հայկական կողմը չէր շտապեցնում մեզ»,– ասել Է Լավրովը։

Արդյունքում՝ Երևանում կայացած գագաթնաժողովում պատրաստվեց համապատասխան որոշման տեքստը։ Բայց Երևանը, ՌԴ արտգործնախարարի խոսքով, ասաց, որ այն կընդունեն միայն այն դեպքում, եթե դրանում կտրականապես դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները։

«Սակայն բոլորը պատրաստ չէին դրան գնալ։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ ուզում էին ինչ-որ մեկին արդարացնել, մյուսին` չաջակցել: Պարզապես ղարաբաղյան այս ամբողջ պատերազմի պատմությունը ձգվում է տասնամյակների խորքը։ Եվ երբ երկար–երկար տարիներ Հայաստանը բռնազավթել էր Ադրբեջանի շրջակա 7 շրջանները, և հետո, երբ հուսահատվել էին հարցը քաղաքական ճանապարհով լուծելուց, Ռուսաստանն առաջարկում էր տարբերակներ, որոնք դեռ Հայաստանի նախկին ղեկավարությունն այնքան էլ դրական չէր ընդունում` ցանկանալով պահել այն տարածքները, որոնց երբեք չէր հավակնում։ Այստեղ, այնուամենայնիվ, այո՛, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը»,– ասել Է Լավրովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Լավրով   Ռուսաստան  


Լրահոս