Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը հանդիպել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսի հետ
 Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը հանդիպել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսի հետ
16:30     01 02 2023    
Փետրվարի 1-ին պաշտպանության փոխնախարար, ԱՀ ԶՈՒ Ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիևը հանդիպել է Գյանջայում Թուրքիայի նորանշանակ գլխավոր հյուպատոս Ռեջեփ Օզթոփի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանության նախարարությունում, հանդիպմանը Էնվեր Էֆենդիևը ողջունել է հյուրին, շնորհավորել նրան նոր նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ ռազմական համագործակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա։

Ռեջեփ Օզթոփը շնորհակալություն է հայտնել անկեղծ ընդունելության համար, վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ վերընթաց ուղեծրով։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս