Նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է թուրքական պատվիրակությանը
 Նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է թուրքական պատվիրակությանը
15:22     01 02 2023    
Փետրվարի 1-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը տեսակոնֆերանսի միջոցով հանդիպել է Թուրքիայի ազգային կրթության նախարար Մահմութ Օզերին և Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի մի խումբ պատգամավորների։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։ Տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպման անցկացման պատճառը թուրքական պատվիրակության անդամների մոտ COVID-19-ի թեստի դրական արդյունքն էր։

Մահմութ Օզերը երկրի ղեկավարին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ողջույնը։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ողջույնի համար և պատասխան ողջույնը փոխանցել Թուրքիայի նախագահին։

Մահմութ Օզերն իր ցավակցությունն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին՝ Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան շենքում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովի մահվան կապակցությամբ։

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ցավակցության համար: Նախագահն ընդգծել է, որ դեսպանատան անվտանգության մեկ այլ աշխատակցի սխրանքի շնորհիվ ահաբեկիչը վնասազերծվել է՝ դրանով իսկ կանխվել նրա հարձակումը դեսպանատան մյուս աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների վրա։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանն այժմ մանրակրկիտ հետաքննում է այս ահաբեկչությունը։ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ թեև ահաբեկչության գործընթացն ինքնին բավականին երկար է տևել, սակայն Իրանի ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից որևէ լուրջ հակաքայլ չի ձեռնարկվել։

***

Փետրվարի 1-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը տեսակոնֆերանսի միջոցով ընդունել է՝ Թուրքիայի ազգային կրթության նախարար Մահմուտ Օզերիին և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի մի խումբ անդամների։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպման անցկացման պատճառը՝ թուրքական պատվիրակության անդամների մոտ COVID-19-ի թեստի դրական արդյունքն էր։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս