ՄԱԿ-ը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել ապահովել անվտանգությունը տարածաշրջանում
 ՄԱԿ-ը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել ապահովել անվտանգությունը տարածաշրջանում
10:01     01 02 2023    
«ՄԱԿ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին ապահովել անվտանգությունը տարածաշրջանում»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը։

«ՄԱԿ-ի առաքելությունը Ադրբեջանում և Հայաստանում շարունակում է կապ պահպանել տեղական իշխանությունների և միջազգային գործընկերների հետ։ Գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր կողմերին՝ նվազեցնել լարվածությունը և ապահովել անվտանգությունը տարածաշրջանում։ Մենք ողջունում ենք նրանց աջակցությունը՝ կողմերի միջև պայմանավորվածությունների հասնելու համար միջնորդական ջանքերին»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը։
Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԿ   Ադրբեջան  


Լրահոս