Ադրբեջանը Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի կողմից ականների տեղադրման նոր փաստեր
 Ադրբեջանը Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի կողմից ականների տեղադրման նոր փաստեր
17:36     31 01 2023    
Ադրբեջանի՝ Արդարադատության միջազգային դատարան դիմելու նպատակն է վերջ տալ Հայաստանի կողմից տեղադրված ականների պայթյունի հետևանքով ադրբեջանցիների սպանությանն ու խեղանդամ դառնալուն։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Արդարադատության միջազգային դատարանում լսումների ժամանակ իր ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

«Ադրբեջանն այսօր դատարան է դիմում միայն մեկ պատճառով՝ դադարեցնել 2020 թվականի նոյեմբերին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի կողմից տեղադրված պայթուցիկ սարքերի միջոցով էթնիկ և ազգային պատկանելության հողի վրա ադրբեջանցիների շարունակական սպանությունն ու խեղանդամությունը», - ասել է Մամեդովը:

Նրա խոսքով, մեկ տարի առաջ Հայաստանը դատարանին հայտնել էր, որ ականներ չի տեղադրել Ադրբեջանի Հանրապետության տարածքում, բայց դա սուտ է. «Ադրբեջանը նոր փաստեր է բացահայտել՝ կապված Հայաստանի կողմից ականների և պայթուցիկ նյութերի տեղադրման հետ»։

Փոխնախարարը նշել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին դատարանի նախորդ որոշման հրապարակումից ի վեր Ադրբեջանը հայտնաբերել է ավելի քան 2700 նոր ական, որոնք արտադրվել են Հայաստանում 2021 թվականին և տեղադրվել Ադրբեջանի տարածքում: Դրանցից ավելի քան 1800-ը տեղադրված էին քաղաքացիական բնակավայրերի մոտակայքում՝ հայ-ադրբեջանական սահմանից հեռու։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս