Վլադանկա Անդրեևա. ՄԱԿ-ն աջակցում է Ադրբեջանում գյուղատնտեսության զարգացմանը
 Վլադանկա Անդրեևա.  ՄԱԿ-ն աջակցում է Ադրբեջանում գյուղատնտեսության զարգացմանը
14:31     31 01 2023    
Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի նպատակը երկրում գյուղական շրջանների զարգացումն է, ինչը կարևոր է ֆերմերների գործունեությունը դեպի լավը փոխակերպելու տեսանկյունից։

Այս մասին Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան հայտարարել է՝ ագրարային խորհրդակցությունների ազգային ֆորումի ժամանակ։

Ագրարային խորհրդատվությունը ֆերմերներին ավելի պատրաստ է դարձնում իրենց առջև ծառացած մարտահրավերներին և բարելավում է պարենային անվտանգությունը, ասել է նա:

Մշտական համակարգողն ընդգծել է, որ կանայք նույնպես մեծ դեր ունեն այս ոլորտում՝ նրանց գործունեության ապահովումը նույնպես ներառական զարգացման մաս է կազմում, ինչը մեծ նշանակություն ունի ՄԱԿ-ի համար։
Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԿ   Ադրբեջան  


Լրահոս