Ադրբեջանի ԱԳՆ-ն զգուշացրել է Իրան այցելել ցանկացող քաղաքացիներին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն զգուշացրել է Իրան այցելել ցանկացող քաղաքացիներին
12:41     31 01 2023    
ԱԳՆ-ն Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ չի տալիս առանց անհրաժեշտության այցելել Իրան, հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ին։

«Հունվարի 27-ին, Բաքվի ժամանակով ժամը մոտ 08:30-ին, զինված ահաբեկչական ակտ է իրականացվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Ահաբեկչության արդյունքում սպանվել է դեսպանատան անվտանգության ծառայության պետ Օրխան Ռիզվան օղլու Ասկերովը, երկու մարդ վիրավորվել է։

Հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետությունում տիրող անկայուն իրավիճակը և մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչության դեմ իրականացված ահաբեկչոական ակտը՝ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում առանց անհրաժեշտության չայցելել Իրան, իսկ այցելուներին՝ չափազանց զգույ լինել։

Իրանում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս