Նախագահի օգնական. Թեհրանում դեսպանատան վրա կատարված ահաբեկչական ակտը դավադրություն է մեր երկրի դեմ
  Նախագահի օգնական.  Թեհրանում դեսպանատան վրա կատարված ահաբեկչական ակտը դավադրություն է մեր երկրի դեմ
10:32     31 01 2023    
«Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված ահաբեկչական ակտը դավադրություն է մեր երկրի դեմ, և ադրբեջանական ժողովուրդը դա երբեք չի մոռանա»։

Այս մասին Zinvor.info-յին ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի ռազմական հարցերով բաժնի ղեկավար Մահերրամ Ալիևը։

Նրա խոսքով, Իրանում Ադրբեջանի դեսպանատանը կատարված ահաբեկչական ակտի մասին արդեն հայտնի է բոլորին։

«Իհարկե, այս հարձակումը պետք է մանրակրկիտ հետաքննվի։ Միջադեպի հետևանքով տուժած մեր բոլոր քաղաքացիները գտնվում են պետական հսկողության տակ։ Կարծում եմ, որ համաշխարհային հանրությունը տեսնում է նրանց (Իրանի - խմբ.) գործունեությունը և դատապարտում է կատարված դավադրությունը»։

«Դեպքի ամբողջական պարզաբանման համար որոշ ժամանակ կպահանջվի։ Ներկայումս հարձակման փաստը մեր պետության կողմից մանրազնին հետաքննվում է»,- ընդգծել է Մ.Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս