Աքար. Մենք աշխատում ենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ՝ ավանդ ներդնելու տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը
  Աքար.  Մենք աշխատում ենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ՝ ավանդ ներդնելու տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը
10:01     30 01 2023    
Մենք շարունակում ենք օր ու գիշեր աշխատել՝ մեր ադրբեջանցի եղբայրների հետ միասին խթանելու տարածաշրջանային և գլոբալ խաղաղությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ Hurriyet-ին հղումով, այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Մեր սահմանները պաշտպանելու և ահաբեկչության դեմ պայքար մղելու համար մենք օր ու գիշեր շարունակում ենք մեր աշխատանքը՝ խթանելու տարածաշրջանային և գլոբալ խաղաղությունը մեր հազարավոր զինվորների հետ աշխարհի 19 տարբեր մասերում։ Մեր միակ թիրախը ահաբեկիչներն են»,- ասել է Աքարը։

Նախարարը նշել է, որ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ահաբեկիչը չի վնասազերծվել։
Zinvor.info

Հեշթեգներ. Աքար   Ադրբեջան  


Լրահոս