ԱԳՆ ղեկավար Չավուշօղլու. Թուրքիան Իրանից տեղեկություններ է սպասում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման վերաբերյալ
  ԱԳՆ ղեկավար Չավուշօղլու.  Թուրքիան Իրանից տեղեկություններ է սպասում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման վերաբերյալ
09:44     30 01 2023    
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողներին ասել է, որ երկիրը ակնկալում է, որ Իրանը կհամագործակցի Ադրբեջանի հետ՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը հետաքննելու և համապատասխան տեղեկատվություն տրամադրելու հարցում, գրում է Gazeta.ru-ն։

«Մենք ակնկալում ենք համագործակցություն մեր հարևանից՝ Իրանից ադրբեջանական կողմի հետ այս ահաբեկչության հարցում, թե ով է կանգնած դրա հետևում, ինչու է կատարվել այդ արարքը։ Այս հարցում անհրաժեշտ է տեղեկատվության բաց փոխանակում»,- ասել է նա՝ հավելելով, որ միջադեպի մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ։

Նախարարը նաև ցավակցություն է հայտնել եղբայրական Ադրբեջանին։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Ադրբեջան  


Լրահոս