Կայացել է Եգիպտոսի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
 Կայացել է Եգիպտոսի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
11:50     28 01 2023    
Հունվարի 28-ին կայացել է Ադրբեջան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդուլֆաթթահ աս-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ ի պատիվ Եգիպտոսի նախագահի, հրապարակում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, շարվել է պատվո պահակախումբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է Եգիպտոսի նախագահ Աբդուլֆաթթահ աս-Սիսիին։ Պատվո պահակախմբի պետը զեկուցել է Եգիպտոսի նախագահին: Նախագահ Աբդուլֆաթթահ աս-Սիսին ողջունել է ադրբեջանցի զինվորներին։ Նախագահ Իլհամ Ալիևը և նախագահ Աբդուլֆաթահ աս-Սիսին քայլել են պատվո պահակախմբի առջևով։

Հնչել են Եգիպտոսի և Ադրբեջանի պետական օրհներգները։ Ադրբեջանական պատվիրակությունը ներկայացվել է Եգիպտոսի նախագահին, իսկ եգիպտականը՝ Ադրբեջանի նախագահին։

Պետությունների ղեկավարները պաշտոնական լուսանկարներ են արել։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Եգիպտոս  


Լրահոս