ԿՄՎ. Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման ողջ պատասխանատվությունն ընկնում է իրանական կողմի վրա
  ԿՄՎ.  Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման ողջ պատասխանատվությունն ընկնում է իրանական կողմի վրա
11:20     28 01 2023    
Կովկասի Մահմեդականների Վարչությունը (ԿՄՎ) հայտարարություն է տարածել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման առնչությամբ։

ԿՄՎ-ից Zinvor.info-յին հայտնել են՝ հայտարարության մեջ ասվում է, որ միջազգային իրավունքի և դիվանագիտական իրավունքի համաձայն՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման ողջ պատասխանատվությունն ընկնում է իրանական կողմի վրա:

«Սա նշանակում է դիվանագիտական շենքերի և դիվանագետների անձեռնմխելիության սկզբունքի անմիջական խախտում։ Դեսպանատան անվտանգության ապահովումը, անշուշտ, այն երկրի պարտականությունն է, որի տարածքում գտնվում է դեսպանատունը։ Այս ահաբեկչությունը կասկածի տեղիք է տալիս այն ագրեսիվ, ապակառուցողական դիրքորոշման ֆոնին, որը վերջին շրջանում Իրանը ցուցադրում է Ադրբեջանի դեմ։

Մենք չենք կարող աչք փակել մեր պետականությանը սպառնացող որևէ սպառնալիքի վրա: Քաղաքական պատվերով Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն անթույլատրելի սադրանք է, և Ադրբեջանում բոլոր հավատացյալները պահանջում են, որ Իրանի կառավարությունն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի միջադեպի առնչությամբ և անհապաղ պատժի ահաբեկչության մեջ ներգրավվածներին»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԿՄՎ  


Լրահոս