Վրաստանի դեսպան. Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումը
  Վրաստանի դեսպան.  Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումը
10:44     28 01 2023    
Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն ցավակցություն է հայտնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակից Օրխան Ռիզվան օղլու Ասկերովը։

Դեսպանատնից Zinvor.info-յին հայտնել են, որ ցավակցական ուղերձում ասվում է.

«Ադրբեջանում Վրաստանի դեսպանատան անունից խորին ցավակցություն եմ հայտնում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարի ընտանիքին և մտերիմներին, ով մահացել է դիվանագիտական ներկայացուցչության վրա զինված հարձակման հետևանքով։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումը և այս դժվարին պահին մեր զորակցությունն ենք հայտնում Ադրբեջանի եղբայրական ժողովրդին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Ադրբեջան  


Լրահոս