Իրանի նախագահը հանձնարարել է հետաքննել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը
 Իրանի նախագահը հանձնարարել է հետաքննել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը
09:27     28 01 2023    
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ուրբաթ օրը հանձնարարել է համապարփակ հետաքննություն անցկացնել պարզելու Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման հանգամանքները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fars գործակալությունը։

Ռաիսիի վարչակազմը դատապարտել է հարձակումը և ցավակցություն հայտնել դիվանագիտական առաքելության մահացած աշխատակցի հարազատներին։

«Մենք դատապարտում ենք հարևան և եղբայրական Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա հարձակման հետ կապված ողբերգական միջադեպը», - մեջբերում է Fars-ի վարչակազմի պաշտոնյան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս