Էրդողան. Խստորեն դատապարտում եմ հարձակումը Ադրբեջանի դեսպանատան վրա
  Էրդողան.  Խստորեն դատապարտում եմ հարձակումը Ադրբեջանի դեսպանատան վրա
18:01     27 01 2023    
Ես խստորեն դատապարտում եմ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը, որը հանգեցրել է անվտանգության աշխատակցի զոհվելուն։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին թվիթերում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

«Ցավակցում եմ մեր ադրբեջանցի եղբայրներին, ապաքինում եմ մաղթում վիրավորներին։ Թուրքիան իր բարեկամ և եղբայր Ադրբեջանի կողքին է»,- գրել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս