Իսրայելի դեսպանը հանդիպել է նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ
  Իսրայելի դեսպանը հանդիպել է նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ
17:32     27 01 2023    
Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին դեսպանը գրել է Twitter-ի իր էջում։

«Այսօր կարևոր հանդիպում է տեղի ունեցել նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Ես ցավակցություն եմ հայտնել՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչական ակտի կապակցությամբ և հաստատել, որ համերաշխ ենք Ադրբեջանի ժողովրդի հետ»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   Ադրբեջան  


Լրահոս