Մեհրիբան Ալիևան ցավակցություն է հայտնել Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչական ակտի կապակցությամբ
 Մեհրիբան Ալիևան ցավակցություն է հայտնել Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչական ակտի կապակցությամբ
17:12     27 01 2023    
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ցավակցություն է հայտնել՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Instagram-ի իր պաշտոնական էջում նրա գրառման մեջ ասվում է.

«Խորին ցավակցություն եմ հայտնում մեր հայրենակից, ավագ լեյտենանտ Ասկերով Օրխան Ռիզվան օղլուի ընտանիքին և ընկերներին, ով զոհվել է այսօր՝ Թեհրանում մեր դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչության ժամանակ։ Թող Ալլահը հանգստություն տա նրա հոգուն: Աղոթում եմ վիրավորների շուտափույթ ապաքինման համար։ Թող Ամենազորը պահպանի ադրբեջանական ժողովրդին»:
Zinvor.info

Հեշթեգներ. Մեհրիբան-Ալիևա  


Լրահոս