Իսրայելի ԱԳՆ. Մենք ցնցված ենք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հրեշավոր հարձակումից
  Իսրայելի ԱԳՆ.  Մենք ցնցված ենք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հրեշավոր հարձակումից
16:43     27 01 2023    
«Մենք ցնցված ու տխուր ենք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հրեշավոր հարձակումից, որի արդյունքում սպանվել է անվտանգության ծառայության ղեկավարը»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է՝ Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Լիոր Հայաթը։

«Խորին ցավակցություն ենք հայտնում ադրբեջանական ժողովրդին, Ադրբեջանի կառավարությանը և զոհվածի ընտանիքին, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- գրել է Հայաթը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   ԱԳՆ  


Լրահոս