ԱԳՆ. Մեր դիվանագիտական ​​առաքելության վրա հարձակումը հրահրել է Իրանում անցկացվող հակաադրբեջանական արշավը
  ԱԳՆ.  Մեր դիվանագիտական ​​առաքելության վրա հարձակումը հրահրել է Իրանում անցկացվող հակաադրբեջանական արշավը
16:14     27 01 2023    
«Մենք խստորեն դատապարտում ենք ուխտադրրուժ ահաբեկչուական հարձակումը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Իրանական կողմը, որպես դեսպանատան ընդունող երկիր, պետք է կատարեր՝ դեսպանատան և նրա աշխատակիցների անվտանգությունն ապահովելու՝ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայից բխող պարտավորությունը։ Իրանում մեր դիվանագիտական ներկայացուցչությանը սպառնալու փորձեր նախկինում էլ են եղել, և Իրանի հանդեպ մշտապես հարցեր են բարձրացվել նման դեպքերը կանխելու և մեր դիվանագիտական առաքելությունների անվտանգությունն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Ցավոք, վերջին արյունալի ահաբեկչությունը ցույց է տալիս այս ուղղությամբ մեր համառ կոչերին պատշաճ ուշադրություն չդարձնելու սարսափելի հետևանքները։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ Իրանում վերջերս անցկացվող հակաադրբեջանական արշավն է հրահրել այս հարձակումը՝ մեր դիվանագիտական առաքելության վրա։

Մենք Իրանից խստորեն պահանջում ենք, որ ահաբեկչության հեղինակները, ինչպես նաև այս արյունալի հանցագործության պատվիրատուները հնարավորինս արագ բացահայտվեն և խստագույնս պատժվեն։ Ադրբեջանական կողմը միջազգային մեխանիզմների շրջանակներում կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ մեղավորների բացահայտումն ու պատժումը ապահովելու համար։ Մենք նախատեսում ենք միջոցներ ձեռնարկել դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին տարհանելու համար»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս