2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանում ականների զոհ է դարձել 46 մարդ
 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանում ականների զոհ է դարձել 46 մարդ
14:48     27 01 2023    
Ադրբեջանի գլխավոր դատախազությունում անցկացվում է կոլեգիայի ընդլայնված նիստ՝ նվիրված 2022 թվականի արդյունքներին և առաջիկա մարտահրավերներին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում, ելույթ ունենալով կոլեգիայի նիստում, ԱՀ գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր ականների և չպայթած զինամթերքի պայթյունից զոհվել է 46 մարդ, ևս 233-ը՝ վիրավորվել։

2022 թվականին բացահայտվել է նախորդ տարիներին կատարված և չբացահայտված 17 սպանություն:

Դրանցից 14-ի վերաբերյալ քննությունն արդեն ավարտվել է և ուղարկվել դատարան, մյուս 3-ի քննությունը շարունակվում է։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի մայիսի 1-ից բացահայտվել է նախորդ տարիներին կատարված և չբացահայտված դիտավորությամբ սպանության 27 դեպք, որոնցից 15-ի մասով արդեն կայացվել են դատական վճիռներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ական  


Լրահոս