Չավուշօղլու. «Խստորեն դատապարտում ենք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա դավաճանական հարձակումը»
  Չավուշօղլու.  «Խստորեն դատապարտում ենք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա դավաճանական հարձակումը»
13:52     27 01 2023    
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։

TRT Haber-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն դատապարտել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումը։

«Մենք խստորեն դատապարտում ենք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա դավաճանական հարձակումը և միշտ աջակցում ենք Ջան Ադրբեջանին»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Ադրբեջան  


Լրահոս