Իլհամ Ալիևը դատապարտել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը
 Իլհամ Ալիևը դատապարտել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը
13:00     27 01 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով պետության ղեկավարի թվիթերյան էջին, նախագահը նաև ցավակցություն է հայտնել դեսպանատան անվտանգության ծառայության մահացած աշխատակցի հարազատներին։

«Խստորեն դատապարտում եմ Թեհրանում մեր դեսպանատան դեմ այսօր իրականացված ահաբեկչությունը։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ավագ լեյտենանտ Ասկերով Օրխան Ռիզվան օղլուի ընտանիքին և հարազատներին, ով մահացել է դեսպանատան և նրա աշխատակիցների անվտանգությունն ապահովելու ժամանակ։ Պահանջում ենք արագ հետաքննել այս ահաբեկչությունը և ահաբեկիչներին շուտափույթ պատժել։ Դիվանագիտական ներկայացուցչությունների վրա ահաբեկչությունն անընդունելի է»:

Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս