Գործերի ժամանակավոր հավատարմատար. Հնդկաստանը ձգտում է ընդլայնել առևտրային կապերը Ադրբեջանի հետ
 Գործերի ժամանակավոր հավատարմատար.  Հնդկաստանը ձգտում է ընդլայնել առևտրային կապերը Ադրբեջանի հետ
09:28     27 01 2023    
Հնդկաստանը հույս ունի ընդլայնել Ադրբեջանի հետ առևտրային կապերը:

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, հայտարարել է Բաքվում Հնդկաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վինայ Կումարը Հնդկաստանի Հանրապետության Օրվա 74-ամյակին նվիրված միջոցառմանը։

Նրա խոսքով, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը զգալիորեն աճել է՝ 2005 թվականի շուրջ 50 միլիոն դոլարից 2021 թվականին հասնելով 739 միլիոն դոլարի, իսկ 2022 թվականին շարունակվել է աճել՝ հասնելով 1,882 միլիարդ դոլարի։

«Այս ընթացքում Հնդկաստանը դարձել է Ադրբեջանի հինգերորդ խոշորագույն առևտրային գործընկերը»,- հավելել է դիվանագետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հնդկաստան   Ադրբեջան  


Լրահոս