Արևմտյան ադրբեջանցիներն իրենց պահանջներն են ներկայացրել Հայաստանի կառավարությանը
 Արևմտյան ադրբեջանցիներն իրենց պահանջներն են ներկայացրել Հայաստանի կառավարությանը
18:10     26 01 2023    
Հայաստանը պետք է կառուցողական երկխոսություն սկսի համայնքի հետ՝ միջազգային վերահսկողության և մոնիտորինգի մեխանիզմի շրջանակներում՝ ապահովելու ադրբեջանցիների անհատական և հավաքական իրավունքները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, դա արտացոլված է Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգում։

Նշվել է, որ պետք է հաշվի առնել արևմտյան ադրբեջանցիների հատուկ կապերը Ադրբեջանի հետ, որը երկար ժամանակ հոգ է տանում նրանց մասին, և պետք է հնարավորություն ստեղծվի նրանց անարգել կապը Ադրբեջանի Հանրապետության հետ՝ հայրենի վայրեր վերադառնալուց հետո:

Հայաստանի կառավարությունը պետք է վերականգնի վերադարձած ադրբեջանցիների սեփականության իրավունքները, վերադարձնի նրանց տները, համայնքային հողերը:
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջան  


Լրահոս