Իլհամ Ալիևը Հունաստանի դեսպանի հետ քննարկել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցությունը
 Իլհամ Ալիևը Հունաստանի դեսպանի հետ քննարկել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցությունը
15:47     26 01 2023    
Հունվարի 26-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ մեր երկրում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Կապոդիստրիասի հավատարմագրերը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը Իլհամ Ալիևը նշել է, որ «Հարավային գազային միջանցքը», որը միավորում է մեր երկրները, նպաստում է ողջ տարածաշրջանի զարգացմանը, որի հետ կապված, ընդհանուր հետաքրքրություն է ներկայացնում։ Նա ընդգծել է, որ Հունաստանը տարանցիկ երկրի դեր է կատարում եվրոպական այլ երկրներ ադրբեջանական գազի մատակարարման հարցում։ Նախագահը գոհունակությամբ է հիշել իր մասնակցությունը Հունաստան-Բուլղարիա ինտերկոնեկտորի բացման արարողությանը և ընդգծել այս նախագծի կարևորությունը՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Պետության ղեկավարն ասել է, որ Ադրբեջանն ու Հունաստանը լայն հնարավորություններ ունեն համագործակցությունը զարգացնելու ինչպես էներգետիկայի, այնպես էլ այլ ոլորտներում։

Խ.Կապոդիստրիասը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը մեր երկրների միջև հարաբերությունները զարգացնելու համար և նշել համագործակցության ընդլայնման համար մեծ ներուժը։ Դիվանագետն ընդգծել է գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության լայն հնարավորությունների առկայությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցության հարցերին, նշվել է, որ Հունաստանը աջակցում է երկու կառույցների հետ Ադրբեջանի կապերի ընդլայնմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Հունաստան  


Լրահոս