Ադրբեջանի փոխվարչապետը այցով գտնվում է Թուրքիայում
 Ադրբեջանի փոխվարչապետը այցով գտնվում է Թուրքիայում
15:28     26 01 2023    
Ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը ապահովելու, ջրային տնտեսության կառավարումը բարելավելու և այս ոլորտում գործունեությունը համակարգելու նպատակով՝ ԱՀ նախագահի 2020 թվականի ապրիլի 15-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Թուրքիայում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այցի ընթացքում պատվիրակությունը կհանդիպի՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի և եղբայրական երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիդ Քիրիշչիի հետ, կծանոթանա ջրամատակարարման խոշոր օբյեկտներին։

Ադրբեջանական պատվիրակության կազմում են՝ բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը, գյուղատնտեսության նախարար Ինամ Քերիմովը, տնտեսության փոխնախարար Սահիբ Ալեքպերովը, Azmelsuteserrufat ԲԲԸ-ի նախագահ Զաուր Միքայիլովը, Azersu ԲԲԸ-ի փոխնախագահ Քոչարլի Հասանովը և այլոք։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս