ՆԱՏՕ-ին առընթեր Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավարը հանդիպել է Թուրքիայի դեսպանի հետ
 ՆԱՏՕ-ին առընթեր Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավարը հանդիպել է Թուրքիայի դեսպանի հետ
09:20     26 01 2023    
ՆԱՏՕ-ին առընթեր Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն հանդիպել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի դեսպանին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ադրբեջանցի դիվանագետը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Այսօր ես շատ ուրախ էի հանդիպել ՆԱՏՕ-ին առընթեր Թուրքիայի նորանշանակ մշտական ներկայացուցիչ, դեսպան Լևենթ Գյումրուկչուի հետ։

Մենք նրա հետ շատ օգտակար քննարկումներ ունեցանք ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության և մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Ջաֆար Հուսեյնզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Ադրբեջան  


Լրահոս