Հաստատվել է Ադրբեջանի և ՌԴ միջև ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության մասին համաձայնագիրը
Հաստատվել է Ադրբեջանի և ՌԴ միջև ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության մասին համաձայնագիրը
09:14     25 01 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված՝ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ֆիզիկական անձանց դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների անդրսահմանային տեղաշարժի ժամանակ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկատվական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման վերաբերյալ:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։

Նշենք, որ փաստաթուղթը ստորագրվել է 2022 թվականի նոյեմբերի 17-ին Բաքվում։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին հանձնարարվել է համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ապահովել փաստաթղթի դրույթների կատարումը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է ծանուցում ուղարկել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին պետական ընթացակարգերի կատարման մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌԴ  


Լրահոս