Պեսկով. Ռուսաստանը քրտնաջան աշխատանք է տանում Բաքվի և Երևանի հետ
  Պեսկով.  Ռուսաստանը քրտնաջան աշխատանք է տանում Բաքվի և Երևանի հետ
17:20     24 01 2023    
Ռուսաստանը շարունակում է տքնաջան և բարդ աշխատանք տանել երկխոսության մեջ՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ ռուսական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի մասին հարցին։

«Ռուսաստանը, որպես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է շատ տքնաջան և բարդ աշխատանքը՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Պեսկով   Ադրբեջան  


Լրահոս