Ադրբեջանը հերթական հայցն է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Արդարադատության միջազգային դատարան
 Ադրբեջանը հերթական հայցն է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Արդարադատության միջազգային դատարան
13:00     24 01 2023    
2023 թվականի հունվարի 23-ին Ադրբեջանի կառավարությունը Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել հիմնական հայցային փաստաթուղթը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, այս քայլը կարելի է համարել կարևոր առաջընթաց միջազգային դատական գործընթացներում, որոնք Ադրբեջանի կողմից ներկայացվել են ընդդեմ Հայաստանի՝ համաձայն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի։

Դատարան ներկայացված հայցադիմումի հիմնական փաստաթուղթը հիմնված է հազարավոր էջերի ապացույցների վրա։ Փաստաթուղթը մանրամասն տեղեկություններ է պարունակում Հայաստանի կողմից իրականացված էթնիկական և ազգային զտումների արդյունքում սպանված, տեղահանված և վիրավորված ադրբեջանցիների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս