Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը: «ԵՄ առաքելության չարաշահումը գոյություն ունեցող երկխոսության մեխանիզմների դեմ վտանգավոր է»
  Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը:  «ԵՄ առաքելության չարաշահումը գոյություն ունեցող երկխոսության մեխանիզմների դեմ վտանգավոր է»
12:24     24 01 2023    
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին ԵՄ խորհրդի որոշմանը։

Արտաքին գործերի նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ այս հարցի վերաբերյալ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է.

«Մենք նախկինի պես ամուր դիրքորոշում ունենք այս տեսակի գործունեության (ներառյալ սահմանների սահմանազատման գործընթացի) վերաբերյալ և կարծում ենք, որ այն պետք է իրականացվի բացառապես երկկողմանի հիմունքներով և ոչ մի դեպքում չպետք է օգտագործվի Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վնասելու նպատակով: ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում պետք է ապահովվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը, և առաքելության գործունեությունը չպետք է վնասի փոխադարձ վստահությանը։

Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ԵՄ առաքելության աշխատանքի մեկնարկի քննարկման գործընթացում առավելագույն ուշադրություն կդարձվի անցյալի փորձից դասեր քաղելուն։ ԵՄ դիտորդական գործունեությունը Հայաստանի տարածքում սկսվել է քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմամբ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի ղեկավարների և ԵՄ խորհրդի նախագահի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Ադրբեջանը համաձայնել է այդ գործունեության իրականացմանը՝ ենթադրելով, որ դրանք կնպաստեն կարգավորման գործընթացին։

Չնայած համաձայնեցման բարձր մակարդակին և երկամսյա առաքելության հստակ սահմանված պարամետրերին ու նպատակներին՝ ԵՄ անդամ որոշ երկրներ ցուցաբերեցին կողմնակալություն, ինչի արդյունքում դիտորդական առաքելության աշխատանքը լրջորեն հակասեց Պրահայի պայմանավորվածություններին: Սա իր հերթին ազդեց ԵՄ շրջանակներում որոշումների կայացման հուսալիության և թափանցիկության նկատմամբ վստահության վրա:

Փաստորեն, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գոյությունը համընկավ Հայաստանի կողմից բոլոր երեք ուղղություններով հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելու փորձերի ակտիվացման հետ, այդ թվում՝ ուղեկցվեց Ադրբեջանի, Հայաստանի և ԵՄ խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպմանն ուղղված անհիմն մեղադրանքներով։ Այսպիսով, սկզբնական ակնկալիքները, որ ԵՄ առաքելությունը կնպաստի կարգավորման օրակարգի առաջխաղացմանը, չարդարացան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս