Ռաշադ Նաբիև. ԵՄ-ի հետ քննարկվել են «խելացի քաղաք» և «խելացի գյուղ» հայեցակարգերը
 Ռաշադ Նաբիև.  ԵՄ-ի հետ քննարկվել են «խելացի քաղաք» և «խելացի գյուղ» հայեցակարգերը
12:10     24 01 2023    
Եվրամիության հետ քննարկվել են «խելացի քաղաք» և «խելացի գյուղ» հայեցակարգերը, ինչպես նաև Ադրբեջանում ՏՀՏ ոլորտի մասնագետների պատրաստումը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։

Նա նշել է, որ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդի և Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պետեր Միխալկոյի հետ. «Հանդիպումների ընթացքում քննարկվել են տրանսպորտի և թվային զարգացման ոլորտում ընթացիկ և ապագա համագործակցության հարցեր։ Խոսեցինք Միջին միջանցքի զարգացման, «խելացի քաղաք» և «խելացի գյուղ» հայեցակարգերի, ՏՀՏ ոլորտի մասնագետների պատրաստման մասին»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան  


Լրահոս