Ադրբեջանի սփյուռքի կազմակերպությունները 143 կոչ են տարածել՝ կապված Հայաստանի սեպտեմբերյան սադրանքի հետ
Ադրբեջանի սփյուռքի կազմակերպությունները 143 կոչ են տարածել՝ կապված Հայաստանի սեպտեմբերյան սադրանքի հետ
15:04     23 01 2023    
Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ՝ նվիրված անցյալ տարվա արդյունքներին և 2023 թվականի գործողությունների ծրագրին։

Հանձնաժողովի նախագահ Ֆուադ Մուրադովը իր ելույթում նշել է, որ 2022 թվականը կարևոր տեղ է գրավել կառույցի գործունեության և ամբողջ ադրբեջանական սփյուռքի շարժման պատմության մեջ, հաղորդում է Zinvor.info-ն։

Ընդգծվել է, որ անցյալ տարի ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները ակցիաներ են անցկացրել աշխարհի 40 երկրներում Հայաստանի դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների առջև՝ ի նշան բողոքի Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանի կողմից վարվող անջատողականության և ծայրահեղականության քաղաքականության դեմ:

Բացի այդ, ադրբեջանական համայնքները ակցիաներ են անցկացրել եվրոպական մի շարք մայրաքաղաքներում և քաղաքներում՝ կապված սեպտեմբերի 12-14-ի Հայաստանի սադրանքի հետ։ Ընդհանուր առմամբ, անցած տարի սփյուռքի ակտիվիստներն այս սադրանքի մասին 70 կոչ ու հայտարարություն են հասցեագրել իրենց բնակության երկրների հասարակական-քաղաքական շրջանակներին, պետական ու կառավարական մարմիններին, իսկ սփյուռքի կազմակերպությունները՝ 143 կոչ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սփյուռք  


Լրահոս