Մոտ ժամանակներս ակնկալվում է Տոյվո Կլաարի այցն Ադրբեջան
 Մոտ ժամանակներս ակնկալվում է Տոյվո Կլաարի այցն Ադրբեջան
14:00     23 01 2023    
Սպասվում է, որ մոտ ապագայում Ադրբեջան կայցելի Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Տոյվո Կլաարի գրասենյակից։

Նշվել է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը գտնվում է Հայաստանում բարձր մակարդակի կանոնավոր խորհրդակցությունների համար։

«Առաջիկայում սպասվում է, որ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Բաքու, սակայն այցի ստույգ ժամկետը դեռ որոշված չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Կլաար   Ադրբեջան  


Լրահոս