Դեսպանը պարզաբանել է Շուշայում Թուրքիայի հյուպատոսություն բացելու հարցը
 Դեսպանը պարզաբանել է Շուշայում Թուրքիայի հյուպատոսություն բացելու հարցը
10:17     21 01 2023    
Դիվանագիտական ներկայացուցչություն բացելը երկար գործընթաց է, այս հարցը պետք է քննարկվի խորհրդարանում, և միայն դրանից հետո կառավարությունը վերջնական որոշում կայացնի։ Դրա մտադրությունն արդեն կա։

Այս մասին ասել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը՝ պատասխանելով Ստամբուլում APA-ի թղթակցի՝ «Ե՞րբ է բացվելու Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը Շուշայում» հարցին։

«Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այնպիսի մակարդակի վրա են, որ դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը ոչ միայն Բաքվում, Գյանջայում և Նախչըվանում, այլև Ադրբեջանի բոլոր տարածաշրջաններում բնական երևույթ է»,- ընդգծել է դեսպանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Թուրքիա  


Լրահոս